Լոռու մարզի Լուսաղբյուր համայքի միակ՝ 22/01 ընտրատեղամասում ավարտվեցին համայնքապետի ընտրությունները: Ընտրության իրավունք ունեցող 805 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեցին 368-ը կամ 45,7%-ը:
Եղեգնուտ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 647 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 343-ը կամ 53%-ը:
Համայնքի` ընտրելու իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկության մասնակցել էր 300-ը կամ 73%-ը:
Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն ավարտվեց: Այստեղ ընտրության իրավունք ունեցող 261 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 209-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների մոտ 80%-ը:
Վստահված անձանց խոսքով՝ ընտրողների շրջանում այս տարի գրանցվել է ամենամեծ ակտիվությունը, և նախորդ տարիներին ընտրությանը մասնակցած բնակիչների թիվը չի գերազանցել 600-ը:
18։20-ի դրությամբ Գեղարքունիք համայնքում գրանցված 1397 ընտրողից քվեարկել է 671-ը։
14/2-ում աշխատում է Լեգալ պրոգրես իրավական ակումբի վստահված անձը, ով ողջ ընթացքում խախտում չի արձանագրել։
Այս պահի դրությամբ 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 765-ը։ Օգնելու նպատակով գրանցվողների թիվը 70 է։ Ընտրատեղամասից դուրս եկող տարեց կանանցից մեկը բարձրաձայն ասաց․ «Էս նրա խաթեր եմ եկել, թե չէ չէի գալու»։
Այս տեղամասում գրանցված է 1510 ընտրող, որոնցից 14:00-ի դրությամբ քվեարկել է 259 ընտրող: 11 մարդ ընտրությանը մասնակցել է այլ քաղաքացու օգնությամբ: